ապատեղեկատվության հրատարակություն
Այս էջը հասանելի է նաև անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, դանիերեն, հոլանդերեն, սլովեներեն և լիտվերեն: Շուտով ավելի շատ լեզուներ:
Ի՞նչ անել ապատեղեկատվության հետ։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ գնալով ավելի շատ տեղեկատվություն ենք ստանում համացանցից և սոցիալական ցանցերից: Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք տեսնում, և ի՞նչ ենք բաց թողնում: Ինչպե՞ս կարող ենք տարբերել իրական լուսանկարները և իրական հրապարակումները: Եվ ի՞նչ անել, եթե վստահ չենք:
Տեղեկատվությունը տարածվում է արագ և հեշտ, երբեմն շատ ավելի հեշտ, և ավելի հեռու, քան կարող ենք պատկերացնել: Մենք դեռ չենք վերլուծել և ամբողջությամբ չենք հասկացել այդ գերձայնային արագության սոցիալական, քաղաքական և մշակութային հետևանքների ծավալը և դրա գործունեության դիապազոնը:
Ի հայտ են եկել ոչ միայն կոնտենտի ստացման և փոխանակման ավելի շատ ալիքներ, փոխվել է նաև դրա՝ մեզ հասնելու եղանակը. լրահոսից մինչև կարծիքի առաջատարներ: Տեղեկատվության ստեղծման, փոխանցման և պահման մեջ ներգրավված մարդկանց և մեթոդների թիվն ամեն րոպե ավելանում է: Չհաշված այն ընկերությունների թիվը, որոնք դրա վրա մեծ բիզնես են կառուցում: Այդ գործոնների համադրության պատճառով հաճախ դժվար է տարբերել իրականը ստից, ինչ աղբյուրների հավատալ, և կամ որ աղբյուրներից զերծ մնալ:
Մենք բոլորս շրջապատված ենք բարձր հաճախականությամբ տեղեկատվական ազդակներով, որոնք հաճախ չենք նկատում՝ լինի դա թվիթեր բոտ կամ դիփֆեյք: Որպես օնլայն բովանդակության օգտատերեր և սպառողներ՝ մենք այլևս տեղեկատվության չեզոք կամ պասսիվ ստացողներ չենք: Մենք նաև կարող ենք լինել տարածման միջոցներ:
Ցանկացած տարիքում պետք է հասկանալ, թե ինչպես կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվությունը կարող է տարածվել այն գործիքների միջոցով, որոնցից մենք օգտվում ենք: Երիտասարդությունը, որի համար սոցցանցերը և հավելվածները նրանց բնույթի մի մասն են, հաճախ չեն ստուգում տեղեկատվությունը՝ նախքան դա իրենց ընկերների շրջանում տարածելը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ ավելի մեծ տարիքի մարդկանց դժվար է տարբերակել հավաստի և կասկածելի տեղեկատվությունը, դրանով հանդերձ նրանք այն ավելի շատ են տարածում, քան ցանկացած այլ տարիքային խումբ:
Ուսումնասիրեք ապակե սենյակը
Այս ցուցահանդեսի շրջանակում դուք կարող եք տեղեկանալ՝ ինչպես են համացանցն ու սոցցանցերն ազդում տեղեկատվության նկատմամբ մեր ընկալման և արձագանքի վրա: Իմացեք կարծիքի առաջատարների նոր տեսակների, նրանց կողմից օգտագործվող նոր և հին մարտավարությունների, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի ձևավորման և փոփոխության վրա օգտատերերի դերակատարության մասին: Մենք նաև ուսումնասիրում ենք անձնական տվյալների, թիրախավորման և մեր կարծիքների, հայացքների ու վարքի միջև փոխադարձ կապը, ինչպես նաև դրանց հետևում կանգնած բիզնես-մոդելները:
Ամբողջ աշխարհում անցկացվել է «Ապակեպատ սենյակ. Հանրային տարբերակ»-ի ավելի քան 200 միջոցառում, դրանց մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ, 2021թ. նախատեսվում է այդպիսի ավելի շատ ցուցահանդես: Ուստի, երբ դուք անցկացնում եք «Ապակեպատ սենյակը», դուք միանում ենք տվյալների և գաղտնապահության համաշխարհային քննարկմանը:
Այս ցուցահանդեսը երիտասարդության և մեծահասակների համար է: Այն ցույց է տալիս, թե ինչպես են համացանցը և համացանցն ու սոցցանցերն փոխել մեր ընկալումը և արձագանքը տեղեկատվության նկատմամբ: Իմացեք, թե ինչու այդքան էլ հեշտ չէ տարբերել կեղծ լուրերը, և ինչու «կեղծ լուրեր» եզրն ինքնին նույնքան խնդրահարույց է, որքան դրա բովանդակությունը: Ընկղմվեք դիփֆեյքի աշխարհ, որն այսօր այնքան իրական է, որ գրեթե անհնար է տարբերել: Նաև իմացեք, թե ինչու են սոցիալական ցանցերն այնպես կառուցված, որ մեզ մոտ կախվածություն առաջացնեն, և ինչպես են օգտագործում մեր կարծիքը մանիպուլացնելու համար:
Ուսումնասիրեք մեր առցանց ցուցահանդեսը
ԶԲԱՂՎԵԼ!
«Ապակեպատ սենյակ. ապատեղեկատվություն» միջոցառման անցկացում
Մենք մշակել ենք «Ապակե սենյակ։ Ապատեղեկատվություն» ցուցադրության արագացված ֆորմատ, որպեսզի դուք նույնպես կարողանաք այս թեմայով անցկացնել ձեր միջոցառումը։ Մոբիլ (շարժական) և ցածրաբյուջե տարբերակը ստեղծված է մեր «հասարակության համար տարբերակ» բազայի հիման վրա, որը հաջողությամբ հյուրընկալվել է գրադարաններում, դպրոցներում, գիտաժողովներում և, նույնիսկ, մետրոյի կայարաններում։
Մենք հնարավորություն ենք տալիս մեր գործընկերներին ամբողջ աշխարհում անցկացնել սեփական «Ապակե սենյակ» միջոցառումները` տարբեր լեզուներով։ Ներբեռնեք տեղեկատվական թերթիկը, որպեսզի իմանաք ավելին, և գրեք կապնվեք մեզ հետ events@tacticaltech.org հասցեով, եթե կազմակերպել ձեր սեփական միջոցառումը: